Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թուրքիան ստանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անունից գործելու «հրավեր»

Թուրքիան ստանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անունից գործելու «հրավեր»
29.04.2024 | 13:29

«ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի առաջնորդության կարիքն ունի, դա կարևոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից»:

Ահա այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների վարչապետ և դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու Մարկ Ռյուտեն, ինչն, անշուշտ, խոսում է Թուրքիային վերապահված դերի մասին: Թուրքիան ստանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անունից և հանուն ՆԱՏՕ-ի գործելու «հրավեր»:

Վստահ եմ՝ Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում տեսնողները ևս հրաշալի գիտեն, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի «պատրոնաժը» հենց Թուրքիային է տրված (տրվում)։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 10875

Մեկնաբանություններ